Իրան-Ադրբեջան հարաբերությունները կարող են թևակոխել նոր փուլ. Փեզեշքիան

ԴԴիանա Գասպարյան

Այսօր կան բոլոր պայմանները, որպեսզի Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները թևակոխեն զարգացման նոր փուլ՝ հայտարարել է Մասուդ Փեզեշքիանը։ Կարող ենք Ադրբեջանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի, Օմանի, Եգիպտոսի և Թուրքմենստանի հետ մեր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնել և կարևոր համաձայնագրեր ստորագրել, ասել է Իսլամական Հանրապետության նախագահը։ Նա նշել է, որ ուժի լեզուն անօգուտ է, և Թեհրանը շեշտը դնում է երկխոսության ու բարիդրացիության վրա։ Փեզեշքիանն անդրադարձել է Հորմուզի նեղուցին՝ հայտարարելով. «Այն կվերաբացվի, երբ ամերիկյան կողմը վերացնի պատժամիջոցները և ապասառեցնի իրանական ակտիվները»։ Նա շեշտել է, որ Իսրայելն էլ պետք է դադարեցնի Լիբանանում ռազմական գործողությունները։ Միևնույն ժամանակ Փեզեշքիանն ընդունել է, որ ամերիկյան պատժամիջոցների և ծովային շրջափակման պատճառով Իրանի արտաքին առևտուրը նվազել է մեկ երրորդով։

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում