Գարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստում. ընդդիմությունը լքեց դահլիճը

ԼԼուսինե Մուրադյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գարիկ Սարգսյանն Ազգային ժողովի՝ օգոստոսի 24-ի նիստին, խոսքն ուղղելով ՀՀ վարչապետին, նկատեց, որ ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին չի դիմում «պարոն վարչապետ»-ով, այլ՝ անուն-ազգանունով, բայց դժգոհում է, երբ Գարեգին Բ-ին դիմում են ավազանի անունով՝ «Կտրիճ Ներսիսյան»-ով:

«Ինչո՞ւ ընդդիմությունը չի սրտնեղում, երբ Կտրիճ Ներսիսյանին դուք դիմում եք՝ նրան անվանելով «ՀԱԵ փաստացի պետ»»,- հարցրեց պատգամավորը:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է: Ով ինչից ուզում է կարող է նեղվել, բացարձակ խնդիր չունեմ: Հիմա «Կտրիճ Ներսիսյան»-ից նեղվում են, ես էլ չեմ ուզում ընդդիմությունը շատ նեղվի, քիչ եմ ասում՝ «Կտրիճ Ներսիսյան»… Հակառակ դեպքում ամեն երկրորդ նախադասության մեջ կարող եմ ասել «Կտրիճ Ներսիսյան»:

Ամեն անգամ, երբ թե՛ իշխանական պատգամավոր Գարիկ Սարգսյանը, թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գարեգին Բ-ին անվանում էին ավազանի անունով, ընդդիմադիրները որպես բողոքի ակցիա ձեռքով հարվածում էին սեղանին, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանը շարունակում էր Գարեգին Բ-ին դիմել ավազանի անունով, ընդդիմադիր պատգամավորները որոշեցին լքել դահլիճը:

Նիկոլ Փաշինյանն ընդդիմության ակցիայից հետո պարզաբանեց. «Եթե շատ անկեղծ ասեմ՝ մեր մեծագույն ցանկությունն է, որ մենք լիարժեք և լիաթոք «Ամենայն Հայոց Կաթողիկոս» ասելու առիթ ունենանք, մենք այլ նպատակ չունենք, քան այն, որ խնդիրը լիարժեք կերպով լուծվի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում