Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

ԳԳոհար Սարգսյան

Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. ամփոփվել են 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները

Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. ամփոփվել են 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի օգոստոսի 21-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են Երևան քաղաքի վարչական շրջանների և մարզերի դատախազությունների, ինչպես նաև կայազորների զինվորական դատախազությունների 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները:

Ինչպես 2025 թվականի տարեկան աշխատանքների ամփոփման ժամանակ, Սյունիքի մարզի դատախազությունը կրկին զբաղեցրել է առաջին տեղը, իսկ 2-րդ և 3-րդ տեղերը հավասար ցուցանիշներով կիսել են Լոռու և Արարատի մարզի դատախազությունները:

Կայազորների զինվորական դատախազությունների պարագայում 1-ին տեղը զբաղեցրել է Տավուշի կայազորի զինվորական դատախազությունը, 2-րդը՝ Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազությունը, 3-րդը՝ Սիսիանի կայազորի զինվորական դատախազությունը:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի հրամանով սահմանված աշխատանքի գնահատման չափանիշները, ի թիվս այլնի, ներառում են՝

1. պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով պետությանը և համայնքին վերջնական դատական ակտով վերադարձված գումարի չափը․

2․ քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնման գումարի չափը․

3. ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթների թիվը․

4. ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով վերջնական դատական ակտերի թիվը:

Կոլեգիայի նիստի ընթացքում ամփոփվել են նաև 2018 թվականից մինչև 2026 թվականի առաջին կիսամյակը ներառյալ՝ քրեական վարույթներով, դատարաններում ավարտված գործերով, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով ու հաշտություններով, դատախազական ներգործության միջոցներով, իսկ 2023 թվականից՝ նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործիքակազմի կիրառման արդյունքում, Հայաստանի Հանրապետության և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանը վերադարձված գույքերի ու դրամական միջոցների տվյալները:

«Համաձայն այդ ցուցանիշների՝  2018 թվականից մինչև 2026 թվականի առաջին կիսամյակը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետության և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանն է վերադարձվել շուրջ 304 միլիարդ 182 միլիոն դրամի (շուրջ 833 միլիոն ԱՄՆ դոլարի) գույք և դրամական միջոց, որից 67.5 %-ը կամ շուրջ 205 միլիարդ 450 միլիոն դրամի (շուրջ 562 միլիոն ԱՄՆ դոլարի) գույքն ու դրամական միջոցը՝ 2023 թվականի հունվարի 1-ից մինչ 2026 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը և հավելել, որ այս ոլորտում աշխատանքներն ակտիվացնելու հանրային պահանջն առավել, քան արդիական է։ Բացի դրանից՝ Կառավարության 2026-2031 թվականների ծրագրով նախատեսված է մինչև 2031 թվականը հանրությանը վերադարձնել շուրջ 2 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք գույք և դրամական միջոց: «Այս ցուցանիշին հասնելու համար ակնկալում եմ յուրաքանչյուրիդ ամենօրյա նվիրված աշխատանքը»,- ընդգծել է հանրապետության գլխավոր դատախազը:

Կոլեգիայի նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև օրակարգային այլ հարցերի, որոնք, ի թիվս այլնի, վերաբերել են «Դատախազի աշխատանքի մասին» վիճակագրական հաշվետվության էլեկտրոնային համակարգին, որը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազի  ամենօրյա ուշադրության կենտրոնում:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում