ՀԱՊԿ-ում Հայաստանի ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերին

ԴԴիանա Գասպարյան

ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին Մոսկվայում կայանալիք ՀԱԿՊ գագաթնաժողովում՝ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նրա խոսքով՝ կազմակերպության բոլոր անդամները պետք է կատարեն իրենց պարտավորությունները, մասնավորապես՝ ֆինանսավորեն ՀԱՊԿ մարմինների գործունեությունը։ «Երևանը հրաժարվում է մասնակցել կազմակերպության աշխատանքներին և չի ստորագրում բյուջեի վերաբերյալ տարեկան որոշումները, դա նշանակում է պարտավորությունների չկատարում»,- ընդգծել է Գալուզինը:

Նաև, նրա խոսքով, Հայաստանը մինչև այս տարվա դեկտեմբեր պետք է որոշում կայացնի ազգային հանրաքվե անցկացնելու մասին՝ հասկանալու՝ երկիրը միանում է ԵՄ-ին, թե շարունակում անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը։ «Եթե դա տեղի չունենա, հետագա քայլերի մասին որոշում կկայացվի»,- նախազգուշացրել է Գալուզինը:

Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինն էլ հայտարարել է, թե Եվրամիությունը փորձում է մասնատել ԵԱՏՄ երկրներին։ Նրա խոսքով՝ ԵՄ ներկայացուցիչները այցելում են առանձին երկրներ, հանդիպումներ ունենում, որոնց ընթացքում իբր անիրատեսական խոստումներ են տալիս։

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում