ՎՎարդուհի Հարությունյան

Ռուսաստանից Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է առաքվել ցորեն և քարածուխ

Ռուսաստանից Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է առաքվել ցորեն և քարածուխ

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ հերթական մատակարարումն է իրականացվել։

Օգոստոսի 8-ին Բիլյաջարի կայարանից առաքվել է 15 վագոն ցորեն՝ 1049 տոննա ընդհանուր քաշով և 10 վագոն քարածուխ՝ 700 տոննա ընդհանուր քաշով:

Մինչ այժմ Ռուսաստանից Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է ուղարկվել ավելի քան 37 հազար տոննա հացահատիկ, շուրջ 9 հազար տոննա պարարտանյութ, 1136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 414 տոննա անտրացիտ և 67 հազար տոննա փայտանյութ:

Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել շուրջ 15 հազար տոննա դիզելային վառելիք և շուրջ 5 հազար տոննա բենզին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում