ՄՄարի Կոստանյան

Հայտնի է «Թուրքական հոսք» գազատարի մեկնարկի ժամկետը

Հայտնի է «Թուրքական հոսք» գազատարի մեկնարկի ժամկետը

«Թուրքական հոսք» գազատարի մեկնարկը տեղի կունենա հունվարի 8-ին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ TANAP գազատարի բացման  հանդիսավոր արարողության ժամանակ:

«Հունվարի 8-ին Ստամբուլում կտրվի ևս մեկ գազատարի՝ «Թուրքական հոսքի» մեկնարկը»:

Ավելի վաղ, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ գազատարի բացումը կանցկացվի Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ:

«Թուրքական հոսք» գազատարի երկու խողովակաշարերը՝ յուրաքանչյուրը 15.75 մլրդ խ/մ, անցկացված են Սև ծովով: Առաջին խողովակաշարով ռուսական գազը կհասնի Թուրքիայի սպառողին, երկրորդը՝ Եվրոպայի հարավային և հարավարևմտյան երկրներին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում