ՎՎարդուհի Հարությունյան

Պուտինը ԱՄԷ-ի նախագահի հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում

Պուտինը ԱՄԷ-ի նախագահի հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ-ի նախագահ Մուհամեդ բին Զայեդ ալ Նահյանի հետ:

Կրեմլի տվյալով՝ առաջնորդները հանգամանալից քննարկել են Պարսից ծոցի գոտում տիրող իրավիճակը։ Ընդգծվել է դրա կարգավորման շուրջ պայմանավորվածությունների շուտափույթ ձեռքբերման կարևորությունը՝ հաշվի առնելով տարածաշրջանի պետությունների օրինական շահերը։

Կարծիքներ են փոխանակվել Ուկրաինայի շուրջ իրավիճակի մասին:

«Երախտագիտություն է հայտնվել ԱՄԷ-ի ղեկավարությանը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների և պահվող անձանց փոխանակման կազմակերպմանն աջակցելու համար: Հեռախոսազրույցը կառուցողական, բարեկամական բնույթ է կրել և հաստատել է փոխադարձ շահագրգռվածությունը ռուս-էմիրաթական բազմապլանային համագործակցության հետագա զարգացման հարցում»,- հայտնել են Կրեմլից:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում