ՎՎարդուհի Հարությունյան

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները: Ռուսաստանի ՊՆ տվյալով՝ գիշերը խոցել են ուկրաինական 203 անօդաչու թռչող սարք: Ըստ գերատեսչության՝ թիրախում են եղել Վոլգոգրադի, Վորոնեժի, Կալուգայի, Ռոստովի, Ռյազանի, Տուլայի և այլ մարզեր, Կրասնոդարի երկրամասը, Ղրիմը, Թաթարստանը և այլ տարածքներ:

Կրկին Wildberries-ի պահեստ է հարձակման ենթարկվել՝ այս անգամ Եկատերինբուրգում, հրդեհ է բռնկվել, հարյուրավոր մարդիկ տարհանվել են:

Ռուսաստանն էլ հարվածել է Ուկրաինային: Կիևում և այլ բնակավայրերում օդային տագնապ է հայտարարվել:

Այս ֆոնին ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել, որ ռուս-ուկրաինական կարգավորման ուղղությամբ առաջընթաց է գրանցվել, այդ թվում՝ Վաշինգտոնի դիվանագիտական ջանքերով: Դոնալդ Թրամփը մտահոգվել է, որ երկու կողմից էլ կորուստների թիվն աճում է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում