ՎՎարդուհի Հարությունյան

Ուկրաինան աշխատում է սեփական բալիստիկ հրթիռի և հակաբալիստիկ համակարգի ստեղծման ուղղությամբ. Զելենսկի

Ուկրաինան աշխատում է սեփական բալիստիկ հրթիռի և հակաբալիստիկ համակարգի ստեղծման ուղղությամբ. Զելենսկի

Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան աշխատում է սեփական հակաբալիստիկ համակարգի ստեղծման ուղղությամբ և ակնկալում է անհրաժեշտ արդյունքների հասնել 2026-2027 թվականներին:

«Սեփական բալիստիկ հրթիռի մշակումն ու հակաբալիստիկ նոր համակարգի ստեղծումը խնդիր է, որը հաջողվել է լուծել աշխարհի երկրների բացարձակ փոքրամասնությանը։ Ուկրաինան նման հնարավորություններ ունի։ Ուկրաինացիներն ունեն համապատասխան գիտական բազա և կարողություններ։ Կարելի է փաստել, որ մեր սպառազինություն արտադրողներն արդեն հասել են անհրաժեշտ մակարդակի»,- գրել է Ուկրաինայի նախագահը Telegram-ի իր ալիքում։

Նա տեղեկացրել է, որ համապատասխան խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի, կառավարության, պաշտպանության նախարարության, արտաքին հետախուզության ծառայության, Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարության և ուկրաինական պաշտպանական արդյունաբերության առաջատար ձեռնարկությունների ներկայացուցիչներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում