ԷԷմմա Վարդանյան

Գյումրու համայնքապետարանի նկատմամբ վստահության անկման և կառույցի անգործության հերթական փաստը՝ լուսանկարներով․ ՔՊ խմբակցություն

Գյումրու համայնքապետարանի նկատմամբ վստահության անկման և կառույցի անգործության հերթական փաստը՝ լուսանկարներով․ ՔՊ խմբակցություն

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը սոցցանցի իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել․

«Գյումրու համայնքապետարանի նկատմամբ վստահության անկման և կառույցի անգործության հերթական փաստը՝ լուսանկարներով

Գյումրեցիներն այլևս չհանդուրժելով համայնքապետարանի պատասխանատուների՝ քաղաքի և քաղաքացիների նկատմամբ դրսևորվող անտարբերությունը, փորձում են քայքայված և անանցանելի ճանապարհները քիչ թե շատ երթևեկելի դարձնել սեփական միջոցներով։

Փողոցների հսկա փոսերը մարդիկ ստիպված փակում են ձեռքի տակ եղած ամենատարբեր միջոցներով՝ խնդրին ժամանակավոր լուծում տալու համար։

Լուսանկարները Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը տրամադրել են գյումրեցիները»։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում