ԱԱնժելիկա Ժամհարյան

ՀԾԿՀ նախագահն այցելել է «Գազպրոմ Արմենիա»-ի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ

ՀԾԿՀ նախագահն այցելել է «Գազպրոմ Արմենիա»-ի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ
Օգոստոսի 4-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը և հանձնաժողովի անդամներն աշխատանքային այց են կատարել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ կայան։ Այս մասին տեղեկացնում են ՀԾԿՀ-ից:
 
Ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանի ուղեկցությամբ հանձնաժողովի պատվիրակությունը ծանոթացել է կայանի արտադրական գործընթացներին, տեխնոլոգիական ենթակառուցվածքներին, բնական գազի պահեստավորման առկա հզորություններին, ինչպես նաև պահեստային հորերի վերականգնման և զարգացման ծրագրով նախատեսված աշխատանքներին։
 
Այցի շրջանակում հանձնաժողովի նախագահը և անդամները շրջայց են կատարել նաև գազահորերի տարածքում, որտեղ ընկերության մասնագետները ներկայացրել են բնական գազի պահեստավորման գործընթացի տեխնոլոգիական առանձնահատկությունները և առկա խնդիրները։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում