ՏՏաթև Խաչատրյան

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի 2 շահառու ավարտել է 3D մոդելավորման դասընթացները, ձեռք բերել մասնագիտություն, ստացել գերհզոր համակարգիչներ

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի 2 շահառու ավարտել է 3D մոդելավորման դասընթացները, ձեռք բերել մասնագիտություն, ստացել գերհզոր համակարգիչներ

«Իմ քայլը» հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շրջանակում ծրագրի շահառուներ Արմեն Աբրահամյանը և Գուրգեն Անտոնյանը, Հիմնադրամի ֆինանսավորմամբ, հաջողությամբ ավարտել են 3D մոդելավորման մասնագիտական դասընթացները՝ ձեռք բերելով աշխատաշուկայում պահանջված նոր մասնագիտություն։ Այս մասին հայտնում է հիմնադրամը։

«Ուսուցման փուլին հաջորդած աշխատանքն արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ էր համապատասխան տեխնիկական հագեցվածություն, որի համար էլ հիմնադրամը նրանց տրամադրել է գերհզոր պրոֆեսիոնալ համակարգիչներ։

Այս տեխնիկական աջակցությունը հնարավորություն կտա Արմենին և Գուրգենին.

• Իրականացնել բարդ ու ծավալուն 3D մոդելավորման աշխատանքներ,

• Ինքնուրույն ծավալել աշխատանքային գործունեություն,

• Ապահովել կայուն և արժանապատիվ եկամուտ։

Հիշեցնենք, որ ծրագրի հիմքում ընկած է հաշմանդամություն ձեռք բերած պատերազմի մասնակիցների կարողությունների և հմտությունների բացահայտումն ու դրա հիման վրա հնարավորությունների ստեղծումը իրենց ամբողջ ներուժը կենսագործելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում