Ումերովը կնշանակվի Ուկրաինայի արտաքին հետախուզության ղեկավար

ԴԴավիթ Մուրադյան

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նախատեսում է Ռուստեմ Ումերովին նշանակել Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար։

Ումերովն Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է 2025 թվականի հուլիսից, նախկինում զբաղեցրել է պաշտպանության նախարարի պաշտոնը։ Նա նաև Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ հիմնական բանակցողներից մեկն է։

Հուլիսի 17-ին Զելենսկին հայտարարել էր, որ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի պաշտոնը կփոխանցվի ներքին գործերի նախկին նախարար Իգոր Կլիմենկոյին։ Այդ հայտարարությունից ուկրաիանական ԶԼՄ-ները ենթադրում էին, որ Ումերովը կարող է նշանակվել Միացյալ Նահանգներում դեսպան։ Սակայն ԱՄՆ-ում Ուկրաինայի ներկայիս դեսպան Օլգա Ստեֆանիշինան հուլիսի 30-ին հայտարարել է, որ նախագահն իրեն չի խնդրել թողնել պաշտոնը։

Այսօր արդեն շրջանառվում է Ումերովի՝ Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի պաշտոնը ստանձնելու մասին ենթադրությունը:

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում