ԳԳոհար Սիմոնյան

Մենք բևեռացված չենք. Վրաստանի փոխվարչապետ

Մենք բևեռացված չենք. Վրաստանի փոխվարչապետ

Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին ընդդիմությանը հորդորել է ջանքերն ուղղել ոչ թե բողոքի ցույցերի, այլ ընտրությունների նախապատրաստության ուղղությամբ:

Միևնույն ժամանակ նախարարը վստահություն է հայտնել, որ վրացական հասարակության մեջ բևեռացում չկա:

«Որևէ բևեռացում մեզանում չկա, մենք բևեռացված չենք: Գոյություն ունի «Ազգային շարժում», որի  առաջնորդը հեռու է, չի կարող ժամանել (Միխեիլ Սահակաշվիլի - խմբ.), և կան քաղաքական ուժեր, որ կապված են այդ կուսակցության հետ՝ դրա նախկին ստորաբաժանումներ են, մասնիկներ և այլն»,- նշել է Ցուլուկիանին:

Նա նաև մեկնաբանել է այն բողոքի ակցիան, որ այսօր ընդդիմությունն ու մի քանի երիտասարդական կազմակերպություններ էին իրականացրել, նախապես տեղեկանալով, որ փոխվարչապետը ելույթ է ունենալու Թբիլիսիի ազգային գրադարանում՝ Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 30-ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում:  

«Մենք այսօր նշում ենք Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 30-ամյակը, և նրանք, որ այժմ սուլում են փողոցում, մարդիկ են, ովքեր երեխաներին բանտերն են լցրել: Այնպես, որ՝ սա շատ խորհրդանշական երանգ էր: Շնորհակալություն իրենց դրա համար»,- ասել է Վրաստանի փոխվարչապետը:

Նախարարի խոսքով՝ բարեփոխումների շնորհիվ, 2015 թվականից սկսած, ավելի քան 4 հազար երեխա ոչ թե բանտ է նետվել, այլ ներգրավվել է կրթական կամ նմանատիպ այլ ծրագրերում:

Հիշեցնենք, որ այսօր Վրաստանի փոխվարչապետը Թբիլիսիի ազգային գրադարանից հազիվ էր կարողացել հեռանալ. բազմաթիվ ոստիկաններ տեղում կենդանի պատ էին կազմել, որովհետև հաշված րոպեների ընթացքում հավաքված ցուցարարները բավական ագրեսիվ են եղել՝ տեղեկացնում է Sputnik.ge-ն:  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում