Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3.47 մլրդ եվրո է տրամադրել

ԴԴիանա Գասպարյան

Ուկրաինան Եվրամիությունից ստացել է հերթական տրանշը՝ 3,47 մլրդ եվրոյի չափով։ Դրամական միջոցները կուղղվեն պետության պաշտպանությանը և առաջնահերթ կարիքներին՝ հայտնել է Ուկրաինայի վարչապետ Սերգեյ Կորեցկին։ Նշվում է, որ միջոցներն արդեն մուտքագրվել են պետական բյուջե։

Ընդհանուր առմամբ, 2026 թվականին Ukraine Support Loan-ի շրջանակներում Ուկրաինայի համար նախատեսված է 45 միլիարդ եվրո։ Այսօրվա դրությամբ երկիրն արդեն ներգրավել է 11,6 միլիարդ եվրո։ Դրանցից 3,2 մլրդ եվրոն ուղղվել է բյուջետային կարիքներին, 8,4 միլիարդ եվրոն՝ պաշտպանության ոլորտին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում