ՏՏաթև Խաչատրյան

Ռուս-Հայկական համալսարանը ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրում 6 տարի ժամկետով

Ռուս-Հայկական համալսարանը ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրում 6 տարի ժամկետով

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովի՝ այսօր տեղի ունեցած նիստում կայացված որոշմամբ «Ռուս-Հայկական համալսարան» բարձրագույն կրթության միջպետական կրթական կազմակերպությանը շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում 6 տարի ժամկետով:

Համալսարանից հայտնում են՝ մինչ վերջնական որոշում կայացնելը հանձնաժողովի անդամները մանրամասնորեն ուսումնասիրել են բուհի ինստիտուցիոնալ կարողությունների վերաբերյալ փորձագիտական զեկույցը և դրա բարելավման ծրագիրը, ինչպես նաև քննարկել փորձագիտական խմբի կողմից մատնանշված համալսարանի ուժեղ և թույլ կողմերն ու հնարավոր ռիսկերը: 

Առավելագույն ժամկետով հավատարմագրման շնորհումը ոչ միայն բարձր գնահատական է համալսարանի ձեռք բերած արդյունքների, այլև ենթադրում է առանձնահատուկ պատասխանատվություն՝ պահպանելու և շարունակաբար զարգացնելու կրթության որակի, գիտական գործունեության և կառավարման համակարգի ձեռք բերված բարձր մակարդակը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում