ԱՄՆ-ը պատրաստ է կառուցողական դեր կատարել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու գործում. Ռուբիո

ԱՄՆ-ը պատրաստ է կառուցողական դեր կատարել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու գործում. Ռուբիո

ԱՄՆ-ը ցանկանում է և պատրաստ է կառուցողական դեր կատարել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու գործում՝ հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ Ֆիլիպիններում Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի միջոցառումների շրջանակում իր ռուս գործընկերոջ հետ հանդիպումից հետո: Ռուբիոն շեշտել է՝ պատերազմի ավարտին հասնելու համար պետք է լինի մի բան, որին կհամաձայնեն թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան:

Հանդիպմանը դիվանագետները քննարկել են երկկողմ հարաբերությունները, միջազգային օրակարգի տարբեր հարցեր: Գլխավոր թեման եղել է Ուկրաինան: Ըստ ռուսական կողմի հաղորդագրության՝ Սերգեյ Լավրովն իր ամերիկացի գործընկերոջը ներկայացրել է շփման գծում տիրող իրավիճակը և անթույլատրելի է համարել Կիևին սպառազինության հետագա մատակարարումները:

Ռուբիոն մամուլի ասուլիսում անդրադարձել է նաև Իրանի դեմ հակամարտությանը: Նրա խոսքով՝ Թեհրանն ամեն օր խնդրում է համաձայնության հասնել, սակայն խնդիրն այն է, որ նրանք ամեն անգամ խախտում են պայմանավորվածությունները կամ փորձում փոփոխել:

«Տպավորություն է, որ նրանք պատրաստ չեն գործարքի, հետևաբար, նրանք կշարունակեն վճարել դրա համար և ամեն գիշեր այդ գինն ավելի ու ավելի բարձր կլինի, մինչև խելքի գան»,- հայտարարել է Ռուբիոն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում