Բաքվում կայացել է Գերմանիայի և Ռուսաստանի նախկին պաշտոնյաների գաղտնի հանդիպում. Ալիև

Բաքվում կայացել է Գերմանիայի և Ռուսաստանի նախկին պաշտոնյաների գաղտնի հանդիպում. Ալիև

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հուլիսի 12-14-ը Բաքվում, առանց իշխանությունների իմացության, տեղի է ունեցել Գերմանիայի և Ռուսաստանի նախկին բարձրաստիճան ներկայացուցիչների ոչ պաշտոնական հանդիպում՝ նվիրված Ուկրաինայում պատերազմի դադարեցման հնարավոր ուղիներին:

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը չի մասնակցել բանակցություններին, սակայն թռիչքների մասին տվյալները հաստատում են հանդիպման փաստը: Ալիևը նշել է, որ Բաքուն կարող է միայն ողջունել նման շփումները, եթե դրանց նպատակն է եղել նպաստել պատերազմի դադարեցմանը:

Գերմանիայի կանցլերն էլ հայտարարել է, որ իր կառավարությունը հանդիպմանը չի մասնակցել, և իրեն ոչինչ հայտնի չէ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում