Թբիլիսիի կենտրոնում սկսել են ակտիվիստներ հավաքվել

ՄՄարի Կոստանյան

Վրաստանի իրավապահ մարմինները շրջափակել են Թբիլիսիում խորհրդարանի շենքի տարածքը: Երկրի ընդդիմադիր ուժերի ղեկավարները իշխանություններին զգուշացրել էին, որ բողոքի ակցիաները չեն դադարելու, մինչև չկատարվեն իրենց պահանջները: Այդ կապակցությամբ էլ մեծ թվով ոստիկաններ մոբիլիզացվել են օրենսդիր մարմնի շենքի մոտ: Ցուցարարներն արդեն սկսել են հավաքվել Ռուսթավելի պողոտայում, որպեսզի հերթական անգամ «մեծ անհարմարություն» առաջացնեն իշխող «Վրացական երազանք»-ի խորհրդարանականների համար: Ակտիվիստները հավաքվում են նաև խորհրդարանից քիչ հեռու գտնվող Վրաստանի արտգործնախարարության շենքի մոտ:

Հիշեցնենք, որ Վրաստանում բողոքի ալիքը բարձրացել էր նոյեմբերի 14-ին՝ հենց այն օրը, երբ խորհրդարանը տապալել էր խոստացված ընտրական օրենսդրական բարեփոխումների նախագիծը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում