ՎՎարդան Հովսեփյան

Ալբանիայում երկրաշարժի զոհերի թիվն ավելացել է

Ալբանիայում երկրաշարժի զոհերի թիվն ավելացել է

Ալբանիայում երեքշաբթի տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի: Վերջին տեղեկություններով` փլատակների տակից հաջողվել է դուրս բերել 44 մարդու: Փրկարարական գործողությունները դեռ շարունակվում են երկու քաղաքում:

Ալբանիայի հարևան երկրներն այնտեղ են ուղարկել փրկարարներ, բժիշկներ, հրշեջ խմբեր և տեխնիկա:

Երեքշաբթի՝ Երևանի ժամանակով ժամը 6:54-ին տեղի ունեցած 6,4 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Տիրանայի հարևանությամբ՝ Շիջակ քաղաքից 10 կմ հյուսիս-արևմուտք, օջախը՝ 10 կիլոմետր խորության վրա: Երկրաշարժին հաջորդել է 5 մագնիտուդ ուժգնությամբ մի քանի հետցնցում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում