«Պետք է պատրաստ լինենք ամեն ինչի». ՍԴ-ն ավարտեց ընտրության արդյունքներից դժգոհ ուժերին լսելու փուլը

ՔՔրիստինե Թորոսյան

ՍԴ-ում մեկնարկել է ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ 7 քաղաքական ուժերի դիմումների քննությունը: Այսօր իրենց փաստարկներն են ներկայացրել քաղաքական ուժերը, որից հետո որպես պատասխանող հանդես կգա Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Գործով որպես երրորդ կողմ ներգրավված է «Քաղաքացիական պայմանագիրը»:

Բարձր դատարանը ևս 7 օր ունի գործի քննության համար: Այսօրվա նիստին զուգահեռ Սահմանադրական դատարանի բակում ակցիա են անցկացրել ընդդիմության փոքրաթիվ աջակիցները: Ընդդիմության ներկայացուցիչները քաղաքացիներին հրավիրել էին այնտեղ՝ բոլոր քաղաքացիների քվեների պաշտպանության նպատակով: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում