ԳԳոհար Սարգսյան

«Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթը» Հայաստանի համար կարևոր հարթակ է՝ ներկայացնելու երկրի բնապահպանական օրակարգը․ ՇՄ նախարար

«Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթը» Հայաստանի համար կարևոր հարթակ է՝ ներկայացնելու երկրի բնապահպանական օրակարգը․ ՇՄ նախարար

ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը աշխատանքային այցով գտնվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում՝ մասնակցելու 2026 թվականի հունիսի 20-28-ը Լոնդոնում անցկացվող «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» (London Climate Action Week – LCAW) համաշխարհային համաժողովին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

«Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթը» Հայաստանի համար կարևոր հարթակ է՝ ներկայացնելու երկրի կլիմայական և բնապահպանական օրակարգը, ամրապնդելու միջազգային համագործակցությունը, ինչպես նաև խթանելու ֆինանսական, տեխնոլոգիական և քաղաքական աջակցության ներգրավումը՝ կլիմայական և բնապահպանական նախաձեռնությունների արդյունավետ իրականացման նպատակով։ Այդ մասին սոցցաանցում գրել է նախարարը։
 

Այցի շրջանակում Համբարձում Մաթևոսյաանը հանդիպումներ է ունեցել Միացյալ Թագավորության խորհրդարանական փոխպետքարտուղար, Բնության նախարար Մերի Գրեգի և ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի (CBD) գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի հետ։

 

Հանդիպումների ընթացքում գործընկերների հետ քննարկվել են Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, կազմակերպչական և բովանդակային առաջնահերթությունները, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

 

Կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու  պատրաստակամությունը՝ նպաստելու COP17-ի հաջող անցկացմանը և կենսաբազմազանության պահպանության միջազգային օրակարգի առաջմղմանը։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում