ՅՅուրա Վահանյան

5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում

5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում

Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2026 թվականի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը՝ հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

5 խաղափուլից հետո մինչև 14 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը ունի 4.5 միավոր և 2-րդ հորիզոնականում է:

Մինչև 18 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը նույնպես ունի 4.5 միավոր և կիսում է 2-րդ հորիզոնականը: Նույն տարիքային խմբում միջազգային վարպետ Բենիկ Ագասարովն ունի 3.5 միավոր:

Առաջատարների շարքում են նաև մինչև 18 տարեկան աղջիկների խմբում հանդես եկող Անահիտ Մկրտչյանը և մինչև 16 տարեկան աղջիկների խմբում մրցող կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Սոնա Կրկյաշարյանը, որոնք ունեն 3.5 միավոր:

6-րդ խաղափուլը կմեկնարկի հունիսի 20-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում