Լրագրողները ճեպազրույցի ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանին հիշեցրին, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիրներին ասել էր՝ եթե համաձայն չեք ընտրությունների արդյունքների հետ, դուրս եկեք, հրապարակներ լցրեք, իսկ «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանն էլ ասել էր՝ հայտարարում են ընդդիմադիր ուժերի համախմբման մասին։ «Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է պլանավորվում, և արդյոք սա Փաշինյանի կոչին ընդառա՞ջ էր»,- հետաքրքրվեցին լրագրողները։










