Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում. Նիկոլ Փաշինյան

Մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե

Մալխաս Ամոյանը ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մեկնարկել է հաղթանակով

ԿԿարմեն Ղուկասյան

Կկանոնակարգվի կեղծ և ժամկետանց դեղերի ոչնչացման գործընթացը, պատշաճ վերահսկողություն կսահմանվի. նախագիծ

Կկանոնակարգվի կեղծ և ժամկետանց դեղերի ոչնչացման գործընթացը, պատշաճ վերահսկողություն կսահմանվի. նախագիծ

Խորհրդարանը քննարկում է ԱԺ պատգամավորներ Վանիկ Օհանյանի և Լուսինե Բադալյանի ներկայացրած՝ «Դեղերի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: 

Օհանյանի խոսքով՝ նախագծի փաթեթով ցանկանում են կանոնակարգել կեղծ և ժամկետանց դեղերի ոչնչացման գործընթացը, պատշաճ վերահսկողություն սահմանել ոչնչացման գործընթացի նկատմամբ:

«Վերահսկողական գործիքակազմի բացակայությունը հնարավորություն չի տալիս տեսչական մարմնին հավաստիանալու դեղերի ոչնչացման ամբողջական իրավիճակի վերաբերյալ, այսինքն՝ փաստաթղթային ձևակերպումից հետո հնարավոր ռիսկեր են եղել, և եղել են նախադեպեր, որ դեղերը հայտնվել են շուկայում ու իրացվել, որպեսզի բացառվեն նմանատիպ դեպքերը»,- հայտնեց նա՝ տեղեկացնելով, որ նախագծերի փաթեթը բավականաչափ քննարկվել է առողջապահության նախարարության, աշխատանքի և առողջապահության տեսչական մարմնի և ՇՄ նախարարության գործընկերների հետ:

«Ունենք նրանց դրական կարծիքները: Մեզ ներկայացվել է նաև կառավարության հավաքական կարծիքը նոր առաջարկությունների տեսքով, որոնք բոլորն ընդունելի են եղել մեզ համար, կատարվել են համապատասխան փոփոխություններ և ներկայացրել ենք առաջարկությունների ամփոփաթերթիկի տեսքով: Առաջարկում եմ այս տեսքով ընդունել նախագիծն առաջին ընթերցմամբ, և պատրաստ ենք լսել բոլոր առաջարկները մինչև երկրորդ ընթերցում»,- հայտնեց պատգամավորը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում