Ընտրակաշառք բաժանողները չեն փոխվել՝ առաջ իշխանություն պահել էին ուզում, հիմա՝ վերցնել. քաղաքագետներ

ԿԿարմեն Ղուկասյան

Քաղաքագետներն անհեթեթ են համարում պնդումները, թե խորհրդարանական ընտրությունն ուղեկցվել է աննախադեպ խախտումներով: Գնահատականը փաստարկում են մինչհեղափոխական շրջանի ընտրություններում արձանագրված աղաղակող անարդարություններով:

Մինչև 2018 թվականը սովորական էին ընտրակաշառքը, ահաբեկումը, ընդդիմության վստահված անձանց ու դիտորդների ծեծը:

Վերլուծաբանները նկատում են, որ կաշառք բաժանողները չեն փոխվել, պարզապես նույն մարդիկ մինչև 2018 թվականը ձգտում էին իշխանություն պահել, այսօր փորձում են իշխանություն վերցնել: 

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում