ԿԿարմեն Ղուկասյան

Վաղը հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան

Վաղը հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկություններ է հաղորդել սպասվող եղանակի մասին:

«Այսօր մեր երկիրը գտնվում է հարավարևմտյան տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, երկրի ամբողջ տարածքում կդիտվի ջերմ և առանց տեղումների եղանակ, բայց վաղը ունենք Սև ծովի շրջաններից բավականին ակտիվ ցիկլոնի ներթափանցում, ինչի արդյունքում վաղը ողջ օրվա ընթացքում հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում կրկին կարկուտ կտեղա:

Սպասվում է քամու ուժգնացում, և վաղը, այսօրվա համեմատ, օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով»,- տեղեկացրել է Սուրենյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում