Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

ԼԼուսինե Մուրադյան

Չենք արձանագրել վարչական ռեսուրսների համակարգային չարաշահում տեղական մակարդակում. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար

Չենք արձանագրել վարչական ռեսուրսների համակարգային չարաշահում տեղական մակարդակում. ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար

Հայաստանի ընտրողներին տրվել էր իրական ընտրություն կատարելու հնարավորություն: Ցավոք, նրանք ստիպված էին այդ ընտրությունն անել աննախադեպ արտաքին միջամտության և ճնշումների պայմաններում, որոնք հիմնականում արտահայտվում էին պատժիչ առևտրային քայլերի, ամենօրյա սպառնալիքների միջոցով՝ կախված կատարած ընտրությունից: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար Յանեժ Լենարչիչը:

Նա տեղեկացրեց, որ առաքելության ներկայացուցիչները Հայաստանում են ապրիլի վերջից, և այդ ժամանակից դիտարկել են նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքը:

«Մեր 30 երկարաժամկետ դիտորդները երկրի տարբեր հատվածներում մասնակցել են 120 քարոզչական միջոցառումների և դիտարկել դրանք, ավանդական քարոզչության այլ ձևեր նույնպես ուսումնասիրվել են:

Քարոզարշավը աշխույժ և խաղաղ է եղել, ինչպես առցանց, այնպես էլ ամբողջ երկրում: Միաժամանակ կարող եմ ասել, որ եղել է խիստ բևեռացված և առճակատային՝ ուղեկցվող պարբերաբար հնչող պառակտիչ և սադրիչ հռետորաբանությամբ:

Մենք չենք արձանագրել վարչական ռեսուրսների համակարգային չարաշահում տեղական մակարդակում, սակայն մեր դիտորդներն անմիջականորեն արձանագրել են և ստացել են բազմաթիվ հաղորդումներ, որոնց մի մասը գնահատվել է որպես արժանահավատ ընտրողների, այդ թվում՝ հանրային ծառայողների նկատմամբ ճնշումների ու խրախուսումների վերաբերյալ քարոզչական միջոցառումներին մասնակցելու նպատակով՝ հիմնականում հենց իշխող կուսակցության կողմից»,-ասաց նա:

Երկարաժամկետ դիտորդները նաև Երևանից ու մարզերի մեծ մասից ստացել են հաղորդումներ, որոնք, ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավարի, նկարագրում են ընդդիմության կողմնակիցների շրջանում վախի մթնոլորտը:

«Այս հաղորդումները վերաբերում են ընդդիմադիր ակտիվիստների նկատմամբ ենթադրյալ ահաբեկումներին, քննություններին և կալանավորումներին: Որոշ տարածքներում դա ազդել է ընտրողների պատրաստակամության վրա՝ մասնակցելու ընդդիմության նախաձեռնած միջոցառումներին»,- ասաց նա:

Արձանագրվել է նաև ԱԲ-ի կողմից ստեղծված բովանդակություն, որի նպատակը մրցակիցներին վարկաբեկելն է եղել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում