Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

Պապիկյանը՝ ՌԴ-ից ժամանած ՀՀ քաղաքացիներին վարժական հավաքների ուղարկելու մասին

ԼԼուսինե Մուրադյան

Քվեարկել եմ, որպեսզի խաղաղությունը լինի վերջնական և հարատև, և մեր զինվորները ծառայեն խաղաղ Հայաստանում: Այդ մասին ընտրություն կատարելուց հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Դիտարկմանը, թե այս օրերին շատ է խոսվում ՌԴ-ից ժամանած ՀՀ քաղաքացիներին վարժական հավաքների ուղարկելու մասին, Պապիկյանն արձագանքեց. «Կարծում եմ՝ օրինաչափ է, երբ ՀՀ քաղաքացիները, որոնք զինապարտ են, իրենց պարտականությունները կատարեն նաև հայրենիքի առաջ, այսինքն՝ իրավունքներն իրացնելուց զատ՝ նաև հայրենիքի առաջ ունեցած պարտականությունը կատարեն»:

Մեկ այլ դիտարկմանն ի պատասխան, թե վարժական հավաքների մասնակցելու մասին ծանուցումները տրամադրվում են Սուրեն Պապիկյանի և Նիկոլ Փաշինյանի հրահանգով, պաշտպանության նախարարն ասաց՝ մենք արձակուրդում ենք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում