Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

Հայաստանը և Թուրքիան առաջընթաց են գրանցում հարաբերությունների կարգավորման գործընթացում. Էրդողան

Աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն իրենց արտացոլումը չեն գտել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքում. Գուտերեշ

Թրամփի Nvidia-ի գործարքը Հայաստանը վերածում է արհեստական բանականության կենտրոնի. Bloomberg

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

Ֆիթնես կենտրոնների համար կսահմանվեն չափորոշիչներ. քննարկվում է նաև ոլորտում քեշբեքի ծրագիր ներդնելու հարցը

ԼԼուսինե Մուրադյան

Ֆիթնես կենտրոնների համար կսահմանվեն չափորոշիչներ: Դրանք գործելու են Կառավարության՝ հունիսի 4-ի նիստին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ներկայացրած համապատասխան որոշման նախագծի ընդունումից հետո 1 տարի ժամանակահատվածում ուժի մեջ մտնելու պայմանով:

Ըստ նախարարի՝ սա բավարար ժամանակահատված է այս պահին գործող կազմակերպությունների համար՝ վերլուծելու սեփական գործունեությունը և ըստ անհրաժեշտության լրամշակումներ անելու:

Ըստ այդմ՝ առանձին կարգավորումներ են սահմանվում ֆիթնես կենտրոններում կամ մարզասրահներում տեղադրված մարզասարքերի մասով, որպեսզի դրանք ինքնաշեն չլինեն, ունենան համապատասխան սերտիֆիկատ, որպեսզի մարզագույքի օգտագործումն անվտանգ լինի:

«Համապատասխան կարգավորումներ են սահմանվել օդափոխության, սանհանգույցի, ջրամատակարարման, բնական կամ արհեստական լուսավորության, անհրաժեշտության դեպքում՝ բժշկական ծառայությունների հասանելիության մասով: Իհարկե, սահմանվում է նաև, որ ֆիթնես կենտրոնների մարզիչները պետք է ունենան հավաստագիր»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ այս կարգավորումները կնպաստեն, որպեսզի քաղաքացիների ֆիզիկական ակտիվությունն ու մարզումներն իրապես հանգեցնեն հանրային առողջության ամրապնդման: Նախաձեռնությունը մի քանի փուլով նաև քննարկվել է ոլորտի ավելի քան 40 կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ եթե ֆիթնես ծառայությունների որակի հարցը լուծվի, լինի ստանդարտի նկատմամբ վստահություն, այն կկապվի նաև առողջության ապահովագրության հետ, որովհետև եթե երաշխավորվի, որ ոլորտը կարգավորված է, կան թվային շտեմարաններ, որոնք արձանագրում են քաղաքացու ֆիթնես պատմությունը, Կառավարությունը քեշբեքի ծրագիր կմեկնարկի:

«Եթե մարդ ծախս է անում ֆիթնեսի, սպորտի վրա, այդ ծախսը մենք կհամարենք առողջապահության ապահովագրության վճար, և ամբողջ ծախսը, որ կատարվում է այնտեղ, այստեղից կնվազեցվի: Քաղաքական պայմանավորվածություն կարծես թե ունենք, ուղղակի այս դեպքում տեղեկատվական փոխանակման համակարգի խնդիրն է, որ պիտի խնդրենք՝ ոլորտը լուծի: Այսինքն՝ եթե մարդն օգտվում է ֆիթնես ծառայություններից, դա պետք է էլեկտրոնային արձանագրում ունենա, որպեսզի կարողանանք «Արմեդում» ներբեռնել»,- ասաց նա՝ հավելելով, որ ինչքան շատ մարդը սպորտով զբաղվի, այդքան շատ հետվճար կստանա պարտադիր ապահովագրության ծախսից, քանի որ ցանկալի է ֆինանսավորել սպորտը, քան առողջության ապահովագրությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում