ԴԴավիթ Մուրադյան

Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հունիսի 3-ին՝ ժամը 04:24-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովագյուղ բնակավայրի տներից մեկի հարևանությամբ վագոն-տնակ է այրվում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:25-ին, մարվել՝ 06։58-ին։ 
 
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը։ Տուժածներ չկան։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում