ՌԴ-ն փորձում է խափանել վարչապետ Փաշինյանի հաղթանակը հայաստանյան ընտրություններում. Reuters
Ռոյթերս հեղինակավոր լրատվական գործակալությունը ծավալուն հրապարակմամբ փաստեր է ներկայացրել, թե ինչպես է Մոսկվան ձգտում ազդել հայաստանյան ընտրության արդյունքի վրա: Մի քանի աղբյուրից գործակալությանը հայտնի է դարձել, որ Կրեմլը ամեն գնով փորձում է կանխել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը:












