Սպասվում է ջրի ելքերի մեծացում. ՓԾ-ն հորդորում է խուսափել գետերի հարակից գոտիներին մոտ գտնվելուց

Բարձր ջերմաստիճաններով պայմանավորված, hնարավոր են վտանգավոր ելքեր, ափամերձ տարածքների ողողումներ, հատկապես` Սևանա լճի ավազանի, Արփա, Որոտան, Հրազդան, Ազատ և Վեդի գետերի ավազաններում:
«Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում ենք խուսափել գետերի հարակից գոտիներին մոտ գտնվելուց, իսկ վտանգի դեպքում` անմիջապես զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն»,- տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից:







