300 հազար ադրբեջանցիների՝ ՀՀ-ում բնակեցման մասին թեզը հիվանդ երևակայության արդյունք է․ Միրզոյան

ԱԱրամ Մարանդյան

300,000 ադրբեջանցիների Հայաստանում բնակեցման մասին թեզը հիվանդ երևակայության արդյունք է, անմտություն է: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Ավելին ասեմ՝ մեր հերքումից հետո դա նորից կրկնելը երկու բանի մասին է ստիպում մտածել. կա՛մ կրկնողը չի հասկանում ընդհանրապես, ուղղակի տարրական ուղեղի ինչ-որ բջիջների մակարդակով չի հասկանում՝ ինչ է ասվում, ու ասվում է, որ դա չի լինելու, չկա այդպիսի բան:

Եվ կա՛մ երկրորդը՝ սրիկայություն է, որովհետև չարամտորեն կրկնում է այն, ինչ որ չկա՝ փորձելով մանիպուլացնել մարդկանց համար զգայուն հարցերը, փորձելով, այսպես ասած, անօգուտ, իհարկե, սեղմել ինչ-որ ցավոտ կետերի՝ հասարակության համար ցավոտ կետերի վրա»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում