ԹՐԻՓՓ-ի հետ կապված որևէ ընկերության հետ դեռ պայմանավորվածություն չկա․ Միրզոյան

ԱԱննա Զախարյան

«Հիշում եք վստահաբար հունվարի 14-ին ստորագրված ԹՐԻՓՓ-ի իրագործման շրջանակ կոչվող փաստաթուղթը: Այդտեղ մանրամասն գրված էր ֆրոնտ-օֆիսի և բեք-օֆիսի մասին, և երկու կողմերի գործառույթների մասին: Ինչպես արդեն մի քանի անգամ առիթ ունեցել ենք ասելու՝ ինչպես այն, այնպես էլ այս փաստաթղթի դեպքում ամեն ինչ պայմանավորված է և լինելու է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգմամբ»,-լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Նրա խոսքով՝ ծրագրի իրագործման համար պայմանավորվածություններ որևէ ընկերության հետ դեռ չկան:

«Մտքերի փոխանակություն կա տարբեր բաղադրիչների մասով տարբեր ընկերությունների հետ, բայց որևէ մեկը հասունացած չի այնքան, որ համարենք պայմանավորվածություն կամ նույնիսկ, չգիտեմ, իրագործման որևէ նախնական փուլ»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում