ԿԿարմեն Ղուկասյան

Հայաստանի նոր երկաթուղային հնարավորությունները. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի նոր երկաթուղային հնարավորությունները. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում քարտեզ է հրապարակել, որում երևում են Հայաստանի նոր երկաթուղային հնարավորությունները:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր հերթին գրառում է արել՝ նշելով, որ այսուհետ այս երկաթգծով (Հայաստան-Վրաստան-Թուրքիա-ԵՄ) մենք կարող ենք ապրանքներ արտահանել Եվրոպական միություն։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ Ախալքալաք-Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլևս բաց է Հայաստանից արտահանումների և Հայաստան ներմուծումների համար:

«Առաջիկայում Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան, ապա և Նախիջևանով Հայաստան-Իրան երկաթուղու բացումն է։

Այս իրադարձություններին ականատես կլինենք առաջիկայում՝ TRIPP նախագծի իրագործման արդյունքում»,- գրել էր վարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում