ՄՄարիամ Մխիթարյան

22-ամյա գեղեցկուհու և Լուկաշենկոյի ռոմանտիկ հարաբերությունները

22-ամյա գեղեցկուհու և Լուկաշենկոյի ռոմանտիկ հարաբերությունները

Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նորընտիր պատգամավոր «Միսս Բելառուս-2018»-ը՝ Մարիա Վասիլևիչը, Instagram-ի իր բլոգում բրիտանական The Times-ին մեղադրել է «կեղծ փաստեր» հրապարակելու համար: Քննադատությունը վերաբերում էր մի հոդվածին, որում ռոմանտիկ են ներկայացվում բելառուս գեղեցկուհու հարաբերությունները նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Ըստ հոդվածի՝ երկրի երիտասարդ պատգամավոր, 22-ամյա գեղեցկուհուն երբեմն կարելի է տեսնել պաշտոնական և ոչ պաշտոնական միջոցառումների ժամանակ, որտեղ ներկա է հանրապետության 65-ամյա նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Հրապարակումը նշում է, որ Մարիա Վասիլևիչը պատգամավոր է դարձել՝ չունենալով քաղաքական փորձ, մինչդեռ ընդդիմության ոչ մի թեկնածու չի մտել ստորին պալատ: Նրանք հեռացվել են արդեն թեկնածուների գրանցման և քարոզչության ընթացքում: Միջազգային փորձագետները ընտրություններն անվանել են ոչ ժողովրդավարական:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում