Երևանյան գագաթնաժողովների միջազգային արձագանքը. Հյուսիսի և Արևմուտքի գնահատականներն իրարամերժ են

Երևանյան գագաթնաժողովների միջազգային արձագանքը հնչեղ է, տպավորիչ, բայց իրարարամերժ:

Եթե Արևմուտքում օբյեկտիվորեն մատնացույց են անում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ և Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովների արդյունքները, հիմնավորում, որ դրանք պատմական էին, ապա Հյուսիսում առանձնապես ոգևորված չեն:

Քաղաքագետները բնական են համարում, որ Մոսկվան սվիններով է ընդունում Երևանի ապագաղութացումը, մեր երկրի ինքնիշխանության մակարդակի բարձրացումը:

Մասնագետները նշում են, որ Ռուսաստանը ձգտում է չհիմնավորված բարդություններ առաջացնել, սակայն վստահ են՝ խնդիրները հաղթահարելի են: Եթե զենքի գնումները կարողացել ենք դիվերսիֆիկացնել, ապա մյուս ոլորտներում էլ կհաջողենք՝ համոզված են մասնագետները:

Ինչ մեկնաբանություններ էլ հնչեն Մոսկվայից, անհերքելի է, որ մայիսի 4-5-ից հետո Հայաստանի տեղն ու դերը աշխարհի քարտեզում դրականորեն փոխվել է՝ քաղաքագետների գնահատականն է:

Շաբաթվա իրադարձությունների միջազգային արձագանքները՝ Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©