Հայաստանը մտնում է Եվրոպայի ռազմականացման ծրագրերի մեջ. Զախարովա

ԳԳոհար Սարգսյան

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, թե Հայաստանը խախտել է Մոսկվայի դեմ քայլեր չձեռնարկելու իր խոստումը: Գերատեսչության ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ Հայաստանի իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքական կուրսը վաղ թե ուշ հանգեցնելու է Բրյուսելի հակառուսական գծում Հայաստանի անշրջելի ներգրավմանը՝ Երևանի համար բոլոր տնտեսական և քաղաքական հետևանքներով։

Զախարովան նաև նշել է, թե Հայաստան-ԵՄ գագաթնաժողովի հռչակագիրը ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունների հավանությամբ Հանրապետությանը ձգում են դեպի ագրեսիվ եվրաատլանտյան մեխանիզմներ:

Նրա խոսքով՝ Հայաստանը մտնում է Եվրոպայի ռազմականացման ծրագրերի մեջ։

Միջազգային զարգացումները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում