Անահիտ Մանասյանը նախընտրական շրջանում կարևորել է ՄԻՊ հաստատության անկողմնակալ և ապաքաղաքական գործունեությունը

Անահիտ Մանասյանը նախընտրական շրջանում կարևորել է ՄԻՊ հաստատության անկողմնակալ և ապաքաղաքական գործունեությունը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ աշխատակազմի ոլորտային ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների մասնակցությամբ։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից:

 

Քննարկվել են աշխատանքի կազմակերպման մեթոդաբանությանը վերաբերելի հարցեր։

 

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՄԻՊ թեժ գծի կառուցակարգերի սպասվելիք փոփոխություններին, անձնական տվյալների պաշտպանության հետ կապված հարցերին, դիմում-բողոքների պատշաճ ընթացքավորմանը, քաղաքացիների ընդունելության գործող ձևաչափերը փոխելու, բարեվարքության, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներում նախատեսվող բարեփոխումների հետ կապված հարցերին։

 

Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է նախատեսվող փոփոխությունները հնարավորինս սեղմ ժամկետներում և հետևողականորեն կյանքի կոչելու կարևորությունը։

 

Միաժամանակ, Պաշտպանը նախընտրական շրջանում առանձնահատուկ կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության անկախ, անկողմնակալ և ապաքաղաքական գործունեությունը՝ ընդգծելով, որ այն պետք է իրականացվի բացառապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատի շրջանակում՝ բացառելով այնպիսի գործիքների կիրառումը, որոնք ընդգրկված չեն ՄԻՊ լիազորությունների համատեքստում։

 

Խորհրդակցության ավարտին Պաշտպանը տվել է հանձնարարականներ և նախանշել աշխատանքի առաջնահերթ ուղղությունները։

 

 

Այս թեմայի շուրջ

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©