Այսօր մենք դիմադրում ենք փոթորիկների, որոնք ոչ թե մետաֆորիկ են, այլ շատ իրական և համակարգային. Միրզոյան

ՀՀ մեծարգո պարոն նախագահ, մեծարգո պարոն վարչապետ, Ֆրանսիայի Հանրապետության մեծարգո պարոն նախագահ, ԱԺ-ի մեծարգո պարոն նախագահ, Ձերդ գերազանցություններ, հարգարժան հյուրեր և ընկերներ,
պատիվ է ինձ համար կրկին ողջունել ձեզ Երևանում մեր Երկխոսության 3-րդ համաժողովին մի աշխարհում, որն ապախրախուսում է կայունությունը, շարունակականությունը: «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովի բացման արարողությանն ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Միջազգային իրավունքը և գլոբալ աշխարհակարգը պարզապես ճնշման տակ չեն, դրանք ակտիվորեն քանդվում են: Մենք ականատես ենք լինում վտանգավոր մի տեղաշարժի, և ուժի իրավունքը միտում ունի փոխարինել իրավունքի ուժին: Աշխարհակարգը պահպանելու համար ստեղծված բազմակողմ ինստիտուտները բախվում են իրենց ազդեցությունն ապահովելու բարդությունների մի աշխարհում, որն այլևս չի սպասում նրանց վճռին:
Միջուկային հռետորաբանությունը, որը նախկինում սահմանափակված էր Սառը պատերազմի ամենամութ սենյակներով, վերադարձել է քաղաքական հիմնական դիսկուրս, ինչը պետք է անհագստացնի բոլորին»,- նշեց Արարատ Միրզոյանը:
Բաժիններ
Դիտումներ106









