Մարտի 1-ի գործով «Չերյոմուխայի» կիրառման դրվագը առաջիկայում դատարան կուղարկվի. գլխավոր դատախազ

ՔՔրիստինե Թորոսյան

Մարտի 1-ին Չերյոմուխա 7 հատուկ միջոցի կիրառման դրվագն առաջիկայում դատարան կուղարկվի: Այս մասին տեղեկացրել է գլխավոր դատախազը՝ խորհրդարանում իր ղեկավարած կառույցի գործունեության հաշվետվությունը ներկայացնելիս:

Արգելված այս միջոցի կիրառումից 3 ցուցարար էր սպանվել 2008-ի մարտի 1-ին, սակայն մինչ օրս որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Հաջորդ նորությունը, որ գլխավոր դատախազը հաղորդել է՝ ապօրինի գույքի գործով առաջիկայում կհայտարարեն Մոնումենտի առանձնատների հետ կապված առաջընթացի մասին:

Անդրադառնալով Սևանա լճի ափամերձ հատվածներում ապօրինի կառույցների ապամոնտաժմանը, Վարդապետյանը նշել է՝ մինչ օրս քանդվել է 86 շենք-շինություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում