ԴԴավիթ Մուրադյան

Տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը

Տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը

ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել այս ձևաչափով փետրվարին կայացած նախորդ հանդիպումից հետո տեղի ունեցած զարգացումներին:

 

Նախարար Միրզոյանը ներկայացրել է արտաքին միջավայրում Հայաստանի Հանրապետության շահերի առաջմղման, բալանսավորված ու բալանսավորման քաղաքականության տրամաբանությամբ գործընկերությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու հեռանկարները: Անդրադարձ է կատարվել հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանն ուղղված ջանքերին, մարտահրավերների և դրանց հասցեագրման հարցում առկա մոտեցումներին:

 

Նախարար Միրզոյանը ներկայացրել է ապաշրջափակման ու տարածաշրջանային հաղորդակցությունների ցանցի ընդլայնմանն ուղղված ծրագրերի կյանքի կոչման ընթացքը, հնարավորությունները:

 

Անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին:

 

Մտքեր են փոխանակվել ռազմավարական գործընկերությունների զարգացմանն առնչվող հարցերի շուրջ: ՀՀ-ԵՄ դինամիկ զարգացող գործընկերության համատեքստում անդրադարձ է կատարվել մայիսին Երևանում կայանալիք բարձրաստիճան միջոցառումներին։

 

Ընդգծվել է ժողովրդավարական զարգացման ճանապարհին հանդիպող մարտահրավերների հաղթահարման գործում պետության և քաղաքացիական հասարակության միջև ակտիվ երկխոսության, ինչպես նաև համախոհ միջազգային գործընկերների հետ փոխգործակցության կարևորությունը:

 

Հարցուպատասխանի ժամանակ նախարարը պատասխանել է ներկաների հարցերին, տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում