Լատվիան ողջունում է խաղաղության գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը

ՄՄարո Թարվերդյան

Լատվիան ողջունում է ԱՄՆ նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում ձեռք բերված առաջընթացը: Այս մասին հայտարարել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում ադրբեջանական Trend-ի հետ հարցազրույցում:

Նրա խոսքով՝ կողմերի միջև համաձայնությունները նշանակալի առաջընթաց են տասնամյակներ տևած հակամարտության ավարտի ճանապարհին։ «Լատվիան լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, որի շրջանակում մենք տեսնում ենք կողմերի շարունակական կառուցողական ներգրավվածությունը», - նշել է նա՝ հավելելով, որ կարևոր է միջազգային հանրության աջակցությունն այս գործընթացին։

«Խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրումը զգալիորեն կնպաստի Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը՝ միաժամանակ նոր հնարավորություններ բացելով Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար, այդ թվում՝ փոխկապակցվածության ոլորտում»,- ասել է նախարարը:

Միջազգային լուրերը՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում