ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը նոր խթան է Հայաստանում բարեփոխումների շարունակականության համար․ Ֆրանսիայում ՀՀ դեսպան

ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը նոր խթան է Հայաստանում բարեփոխումների շարունակականության համար․ Ֆրանսիայում ՀՀ դեսպան

Ապրիլի 17-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանն ընդունել է «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։

Դեսպան Խաչատրյանը խոսել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական բնույթի հարաբերությունների պատմական հիմքերի, արդի զարգացումների և երկկողմ ընդգրկուն օրակարգի խորացման հեռանկարների մասին։

Հայաստանի դեսպանն անդրադարձել է նաև Հայաստան-ԵՄ գործընկերությանը՝ նշելով, որ ամիսներ առաջ կողմերն ընդունել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ, որը նոր խթան է հաղորդում երկկողմ գործընկությանը և Հայաստանում բարեփոխումների շարունակականությանը։

Անդրադարձ է կատարվել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության գործունեությանը և առօրյա դիվանագիտական աշխատանքի յուրահատկություններին։

Հանդիպմանը մասնակիցները հնարավորություն են ունեցել հարցեր ուղղել Հայաստանի դեսպանին՝ հետաքրքրվելով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների և տարածաշրջանային ու միջազգային զարգացումների մասին։ 

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©