Ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման նոր փուլ է սկսվում. Մատվիենկո

ԴԴավիթ Մուրադյան

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև AZAL ինքնաթիռի կործանման հետևանքների վերջնական կարգավորումը նոր հնարավորություններ է բացում ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման համար, հայտարարել է Ռուսաստանի Պետական դումայի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ:

«Մենք շատ ուրախ ենք, որ երեկ մեր կառավարությունները վերջնական որոշում կայացրին՝ վերացնելու ինքնաթիռի ողբերգական վթարի հետևանքները։ Մենք ավարտել ենք այս փուլը, և դա նոր հնարավորություններ է բացում ռուս-ադրբեջանական փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման համար»,- ասել է քաղաքական գործիչը։

Մատվիենկոյի խոսքով՝ նման հարաբերությունները հսկայական ներուժ ունեն փոխշահավետ համագործակցության համար և զարգանում են ամենալայն ոլորտներում։ Նա գոհունակություն է հայտնել երկու երկրի միջև միջխորհրդարանական փոխգործակցության զարգացման կապակցությամբ։

Միջազգային զարգացումները՝ տեսաշարում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում