ԴԴավիթ Մուրադյան

ՆԳՆ–Համաշխարհային բանկ համագործակցություն․ քննարկվել են թվայնացման ծրագրերն ու հետագա քայլերը

ՆԳՆ–Համաշխարհային բանկ համագործակցություն․ քննարկվել են թվայնացման ծրագրերն ու հետագա քայլերը

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ապրիլի 13-ին ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ ֆինանսական կառավարման ավագ մասնագետ, Ծրագրի ղեկավար Ղուրամ Ֆարուքի գլխավորությամբ։

Արմեն Ղազարյանը բարձր է գնահատել Պետական հատվածի արդիականացման 4-րդ վարկավորման ծրագրի շրջանակում երկու կառույցների փոխգործակցությունը, որն ընդգրկում է բարեփոխումների լայն շրջանակ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Կողմերը քննարկել են ՆԳՆ համակարգի թվայնացմանն ուղղված առանցքային ծրագրերը։ Անդրադարձ է կատարվել Օպերատիվ կառավարման կենտրոնի արդիականացմանը, ինչպես նաև Համայնքային ոստիկանության թվայնացման նախագծին, որի նպատակն է ապահովել ստորաբաժանումների լիարժեք տեխնիկական վերազինումն ու ինտեգրումը միասնական թվային համակարգին։ Կարևորվել է նաև հաշվառման-քննական ստորաբաժանումների թվային փոխակերպման գործընթացը։

Ղուրամ Ֆարուքը, բարձր գնահատելով նախարարության հետ ձևավորված արդյունավետ գործընկերությունը, պատրաստակամություն է հայտնել շարունակելու փոխգործակցությունը նշված ուղղություններով։

Հանդիպման ավարտին հստակեցվել են ծրագրերի իմպլեմենտացման վերջնաժամկետները, ինչպես նաև նախանշվել են հետագա համագործակցության հեռանկարներն ու առաջնահերթությունները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում