Առաջնորդությունն առաջին հերթին կանխորոշված իրադարձությունները փոխելն է. Փաշինյան

Առաջնորդությունն առաջին հերթին կանխորոշված իրադարձությունները փոխելն է. Փաշինյան

Վերահամոզվել եմ, որ առաջնորդությունն առաջին հերթին կանխորոշված իրադարձությունները փոխելն է, կանխորոշված իրադարձությունների շղթայից կամ կանխորոշված ճանապարհից դուրս գալն է, և այդ ուժը, կամքը, այդ վճռականությունն ունենալն է: Այդ մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով առաջնորդության մասին իր մտածումները:

«Ես նկատի ունեմ, որ մենք, այո՛, 2018, 2019, 2020, 2021, 2022, 2023, 2024 թվականներին ցուցաբերել ենք մեր ժողովրդի կողմից մեզ պատվիրակված առաջնորդական պարտականությունները և կանխորոշված աղետաբեր ճանապարհից նախ կանգ ենք առել և դուրս ենք բերել մեր երկիրը՝ ներառյալ Ղարաբաղյան շարժումը չշարունակելու վճռական որոշմամբ և կամքով, ու մեր երկիրը հասցրել ենք խաղաղ հանգրվանի:

Նաև այս է պատճառը, որ մենք ասում ենք, որ, ահա՛, հիմա ժողովրդի արձագանքի ամենաճիշտ և ամենապատեհ պահն է հասունանում, որովհետև ժողովուրդը պետք է տեր կանգնի խաղաղությանը, նախորդած առաջնորդությանը պետք է հաջորդի ժողովրդի առաջնորդությունը, որը պիտի առաջնորդությունը վերապատվիրակի այն թիմին, այն կառավարող մեծամասնությանը, որը վճռական պահին կարողացել է ստանձնել առաջնորդությունը և գործել կանխորոշված տրամաբանությունից դուրս և երկիրը կարողացել է հասցնել խաղաղ նավահանգստի»,- ասաց նա:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©