ԼԼուսինե Մուրադյան

Տվյալը, որ Իրանում 180 բեռնատար կա կուտակված, չի համապատասխանում իրականությանը, 11 բեռնատար կա այս պահին. Փաշինյան

Տվյալը, որ Իրանում 180 բեռնատար կա կուտակված, չի համապատասխանում իրականությանը, 11 բեռնատար կա այս պահին. Փաշինյան

Իրանի Իսլամական Հանրապետության կողմում հասկանալի պատճառներով կան տեխնիկական խնդիրներ: Այդ տեխնիկական խնդիրները շտկվում են, կառավարվում են, և ես Ձեր հարցադրման արտակարգության որևէ առիթ չեմ տեսնում: Ամեն ինչ աշխատում է բնականոն ռեժիմով:

Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Ագարակի անցակետում բեռնատարների կուտակում կա, մոտ 180 մեքենա է կուտակվել, մաքսավորները չեն հասցնում սպասարկել, քանի որ կապը գնում-գալիս է:

«Տվյալը, որ Իրանում 180 բեռնատար կա [կուտակված], չի համապատասխանում իրականությանը: 11 բեռնատար կա այս պահին, որը շատ սովորական և ամենօրյա իրադրություն է»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում