ՆՆարե Ոսկանյան

Արսեն Թորոսյանը հանդիպում է ունեցել Լիտվայի գործընկերոջ հետ․ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր են քննարկվել

Արսեն Թորոսյանը հանդիպում է ունեցել  Լիտվայի գործընկերոջ հետ․ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր են քննարկվել

ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 70-րդ նստաշրջանի (CSW70) շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հանդիպում է ունեցել  Լիտվայի Հանրապետության սոցիալական ապահովության և աշխատանքի նախարար Յուրատե Զայլսկիենեի հետ։ Այս մասին հայտնում է ԱՍՀ նախարարությունը։

Քննարկվել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում համագործակցության ուղղությունների ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր․ անդրադարձ է կատարվել գերատեսչությունների միջև ոլորտային համաձայնագրով ստանձնած պարտավորություններին և այդ ուղղությամբ իրականացված աշխատանքներին։  

Կարևորվել է Միասնական սոցիալական ծառայության և Լիտվայի համապատասխան կառույցի միջև շարունակական համագործակցության և համատեղ նախաձեռնությունների իրականացման անհրաժեշտությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել նաև փորձի փոխանակման և ոլորտային ուսումնասիրությունների  ուղղություններով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում